Թուրքական կայքը Արցախը որպես անկախ հանրապետություն է ներկայացնում (լուսանկար)
Թուրքական Fuarsepeti կայքը, որը զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ և տուրիզմով և Արցախը ներկայացրել է որպես անկախ պետություն, առանձին դրոշով և դրամական միավորով։
Մասնավորապես կայքի «Երկրներ» բաժնում առանձին ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ նշված է, որ լեզուն հայերենն է, բնակչությունը՝ 138 հազար, տարածքը՝ 4,400 քմ և դրամական միավորը՝ հայկական դրամ։
Նրանք նաև Արցախի նկարագրության մեջ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվանում են Արցախի Հանրապետություն, որն իրավական առումով «պատկանում է» Ադրբեջանին, սակայն փաստացի անկախ պետություն է։
Սակայն նշենք, որ Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12 հազար կմ², որից 1041 կմ² բռնազավթված է Ադրբեջանի կողմից՝ Շահումյանի շրջանի տարածքը Գետաշենի ենթաշրջանի հետ միասին կազմում է 2527,8 կմ², որից 698 կմ² բռնազավթված է Ադրբեջանի կողմից: