Էրդողանի որդուն կասկածում են բարեգործական միջոցների յուրացման մեջ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալին, կասկածում են Turgev բարեգործական կազմակերպության միջոցների յուրացման մեջ: Այս մասին գրում է Ahram Online-ը:
Խորհրդարանի հարցմանն ուղղված փոխվարչապետ Բյուլենթ Արընչի գրավոր պատասխանում ասվում է, որ հիմնադրամը, որի ղեկավար կազմում է նաև վարչապետի որդին, 2008-2012 թվականներին արտերկրից ստացել է 99 մլն դոլարի ֆինանսական օգնություն: Երկրի ներսում նվիրատվությունները կազմել են 14 մլն դոլար, սակայն միջոցների ստացման աղբյուրներն Արընչը չի հայտնել:
Բիլալ Էրդողանին կասկածում են հիմնադրամի միջոցների յուրացման ու մսխման մեջ:
Վարչապետը հերքում է իր հասցեին բոլոր կոռուպցիոն մեղադրանքները և հայտարարում, որ իր որդու գործողություններն են ոստիկանության կասկածները տարել իր ուղղությամբ: