Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին
Ժաննա Ֆրիսկեի բախտը բերել է ոչ միայն ամուսնու և երեխայի հարցում, այլև երկրպագուների, ովքեր սիրում և աջակցում են երգչուհուն:
Երբ պարզ դարձավ, որ ժաննան տառապում է սարսափելի հիվանդությամբ, երկրպագուները հավաքվեցին, ամեն հնարավոր բան արեցին՝ Ժաննային օգնելու համար:
Նրանք նույնիսկ տեսահոլովակ են նկարել, որը կոչել են՝ «Ժաննա, ապրի՛ր»:
Նման վերաբերմունքից հետո ժաննան անձամբ է անդրադարձել երկրպագուներին:
«Իմ սիրելի երկրպագուներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր բարության, ձեր մասնակցության, ձեր կարեկցանքի և աջակցության համար: Երբ դիտեցի տեսահոլովակը, արցունքներս հոսեցին: Շնորհակալ եմ ձեր հավատարմության, նվիրվածության համար, որ այսքան տարիներ իմ կողքին եք: Ես իրոք հուսով եմ, որ շուտով կտեսնեմ ձեզ: Երբեք չկորցնեք ձեր հավատը, ձեր ժաննա»,- ասել է երգչուհին: