Արսեն Խոջայանին այսօր կարող է փոխանցեն հայկական կողմին. ադրբեջանական մամուլ
Արսեն Խոջայանին, ով մարտի 7-ին Թովուզի շրջանի բնակիչների կողմից գերեվարվել էր, այսօր կարող է վերադարձվել Հայաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:
Նա ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի օգնությամբ այսօր սպասվում է, որ Խոջայանին կփոխանցեն հայկական կողմին:
«Բանակցություններից հետո Հայաստանի քաղաքացին կվերադառնա իր հայրենիք»,-հայտնել է Շահին Սաիլովը: