Եվս մեկ զոհ ադրբեջանական բանակում
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասում այսօր ևս մեկ մահացության դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլվին Ռյուսհաթ Բազիրլին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարկածով, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել և հոսպիտալի ճանապարհին մահացել է:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում հաստատել են այս լուրը:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասում, որը տեղակայված է Նախիջևանում, տեղի է ունեցել ինքնասպանություն: