Հերթական ինքնասպանության դեպքն Ադրբեջանի բանակում
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասում, որը տեղակայված է Նախիջևանում, տեղի է ունեցել ինքնասպանություն: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ ինքնասպանություն է գործել ենթասպա Ալեքբերով Սամիր Սարհան:
Այս լուրը նաև հաստատել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ Սարհանը զորակոչվել էր Աֆղանստանից:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ադրբեջանական կողմը կազմակերպել էր դիվերսիա, որի ժամանակ կրել էին մարդկային կորուստներ: Նշվում էր, որ մահացել է 3 զինվոր, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշելով նախորդ դեպքերը կարող ենք կարծել, որ այս ենթասպան ինքնասպան չի եղել, այլ նա զոհվել է ապրիլի 7-ի դիվերսիայի ժամանակ: Եվ նույնիսկ չենք զարմանա, եթե այս մեկ ամսվա ընթացքում ամեն օր նրանք ունենան մահացության դեպքեր: