Դենիել Քրեյգը հրաժարվել է նկարահանվել «Ամեն ինչ ճիշտ է»ֆիլմում
Մի քանի օրից Բոստոնում պետք է սկսվեին «Ամեն ինչ ճիշտ է» ֆիլմի նկարահանումները,և հանկարծ ֆիլմը մնում է առանց գլխավոր հերոսի:Հայտնի է դառնում,որ Դենիել Քրեյգը,ով պետք մարմնավորեր գլխավոր հերոսին,հրաժարվել է նկարահանվել ֆիլմում:
Ըստ սցենարի գլխավոր դերակատարը ֆիլմում կերտելու է փաստաբանի կերպար,ով պետք արդարացնի մեղադրյալին դատարանում:Վերջինս մեղադրվում է հոր սպանության մեջ:
Ինչպես հաղորդվում է,Դենիելը պատրաստվում է նկարահանվել նոր ծրագրում,նոր դերով:Թե ինչու է Դենիելը հրաժարվել նկարահանվել ֆիլմում հայտնի չէ:Ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորում է Ռենե Զելլվեգերը,իսկ ռեժիսորն է Հորթնի Հանտը: