Ելենա Պերմինովան աղջիկ է ունեցել
Ելենա Պերմինովան և Ալեքսանդր Լեբեդևը աղջիկ են ունեցել:Հաղորդում է Lukavaja-ը:
Ռուսական it-girl-ը իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ,որոնք պատմում են այս լուրի մասին:
Երջանիկ մայրը լուսանկարը այսպես է մեկնաբանել.
«Հավատս չի գալիս,որ սա ինձ հետ է կատարվում»:
Ավելի վաղ, զույգը միայն տղաներ է ունեցել՝Նիկիտան և Եգորը:Լեբեդևը առաջին կնոջից ունի ևս մեկ տղա՝Եվգենին:
Այն մասին,որ Պերմինովան հղի է,պարզ է դարձել աշնանը: Instagram-ում ապագա մայրը անձամբ խոսել էր իր հղիության մասին:Ընկերները Ելենային այս անգամ էլ ասում էին,որ կրկին որդի է ունենալու:
Ելենան նաև ասել է,թե ինչպես է անվանելու դստերը:
«Դստերս անվանելու եմ Արինա կամ Մարի:Այն մարդը ում հետ վիճում ենք,թե ինչպես ենք անվանելու դստերս՝մայրս է:Նա միշտ երազել է,որ ունենա աղջիկ թոռնուհի:Ես նրան ասում եմ Մարիա Սերգեևնա,ահա վերջապես աղջիկ ծնվեց:Նա պատասխանում է.Սա իհարկե շատ լավ է,բայց ինչպես կարելի է նրան անվանել Արինա»: