Ադրբեջանական կողմը՝ երեկ իրենց կողմից կազմակերպված դիվերսիայի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը՝ դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին՝ պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում՝ հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը՝ սպա) և 6 վիրավոր:
Սակայն երեկ ադրբեջանական ԱՊԱ-ն իր կայքում գրել էր, որ այդ զոհերը իբրև թե իրենք կրել էին ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, երբ զինվորներից մեկը կագնել էր ականների վրա, որի հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել՝ 4 զինծառայող:
Եվ ահա այսօր ադրբեջանական haqqin.az կայքը հոդված է գրում՝ հղում տալով մեր տեղական ԶԼՄ-ներին, որ տեղի է ունեցել դիվերսիա, որի ժամանակ ադրբեջանական զորքերը հատել են սահմանը և մտել են Հայկական տարածք, որի ժամանակ իբրև թե մենք կրել ենք կորուստներ. «Դիվերսիայի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի ժամանակ հայկական կողմը կրել է զգալի վնասներ: Իրենց դիրքերին վերադառնալու ընթացքում ադրբեջանցի զինվորները կանգնել էին ականի վրա: Ներկայումս դեպքի վայրում գտնվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը»,- գրել է կայքը:
Հ.Գ. Հույս ունենանք, որ մի օր ադրբեջանական մամուլը կգրի, որ «Այո՛, այսօր մենք կազմակերպել էինք դիվերսիա, որի ժամանակ կրել ենք այսքան զոհ»: Այլ ոչ թե սուտ տեղեկություններով կողողեն մամուլը, որ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ պատահաբար զոհվել է այս զինվորը: Չգիտես թե ինչու ադրբեջանական բանակը իրենց կողմից կազմակերպած դիվերսիայից հետո մեկ ամիս շարունակ օրը մեկ մի զոհ է ունենում՝ մեկը անհայտ հիվանդությունից մահանում է, մեկը ինքնասպան է լինում, մեկը չպարզված հանգամանքներում մահանում է և նրանց կողմից այդքան շատ սիրված մահը՝ ականի վրա կանգնելը: