Թուրքիան և Հայաստանը պետք է միավորվեն. Հարան Յահյա (տեսանյութ)
ԱդրբեջանA9 թուրքական հեռուստաալիքով հեռարձակվող ծրագրում, որի հաղորդավարը հանդիսանում է հայտնի կրոնական գործիչ Ադնան Օկտարան, ով առավել հայտնի է Հարան Յահյա անվամբ՝ հայտարարություն է արել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ Հարան Յահյան, մեկնաբանելով քաղաքագետներից մեկի հոդվածը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերությունների վերաբերյալ, հայտարարել է, որ ազգայնականությունը հանդիսանում է հարամ և անձամբ ինքը չի տեսնում տարբերություն ադրբեջանցու և հայի մեջ:
«Եթե Ադրբեջանը և Թուրքիան չմիավորվեն, ապա իհարկե կլինի մեծ դժբախտություն: Բայց դրա համար պետք է միավորվեն Թուրքիան և Հայաստանը»,- հայտարարել է Յահյան:
Բացի այդ՝ նա նշել է, որ ադրբեջանցի ազգի արմատները սերում են Ազերիների ցեղից՝ Մարգարե Իբրահիմի սերնդից: