Մանրամասներ Գորիսում ձորն ընկած աղջնակի մասին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի հետ' տեղեկանալու համար այսօր Գորիսում ձորն ընկած աղջկա' 14-ամյա Լուսինե Գասպարյանի առողջական վիճակի մասին:
Լ. Հարությունյանն ասաց. «Կատարված հետազոտություններով պարզվել է, աղջիկը ստացել է ձախ թիակի և ձախ կողմից 11-րդ կողի կոտրվածք և մարմնի թեթև սալջարդներ: Փառք Աստծո, որ կենսական կարևոր օրգանների կամ ներքին օրգանների որևէ խնդիր չունի: Առաջին օգնությունը ցուցաբերվել է, հիմա բաժնում պառկած է»: Հարցին, թե մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի դուրս գրել աղջկան, պրն. Հարությունյանն ասաց' այսօր կամ վաղը: «Բժիշկների վերջնական եզրակացությունը պարզ չէ, ես քիչ առաջ այնտեղ էի, դեռ միջամտություններ էին անում, ասացին, որ ամեն ինչ նորմալ է, հնարավոր է փոքր միջամտությունները վերջացնելուց հետո դուրս գրեն կամ պահեն վաղը: Իմ կարծիքով' ոչ շատ երկար, որովհետև, բարեբախտաբար, այսպես ասած. «լավ է պրծել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: