Չինական սափորը վաճառվել է 36 միլիոն դոլարով
Մի միլիարդատեր Շանհայից վճարել է ռեկորդային գին չինական Մին արքայատոհմի կայսրերին պատկանող սափորի համար: Մեծահարուստը վճարել է 36 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գնորդը ֆինանսիստ Լյու Իցյանն է, ով Չինաստանում ամենահայտնի հավաքածուներից մեկի սեփականատերն է:
Փոքրիկ սափորը, որը զարդարված է աքաղաղի, հավի և ճուտիկների նկարներով, որը արվեստագետները անվանում են հավի բաժակ, համարվում է Հին Չինաստանի ամենաթանկարժեք մասունքներից մեկը:
15-րդ դարին ստեղծված այդ սափորներից մնացել է ընդամենը 15 օրինակ: