Էրդողանը քննադատել է դատարարանին՝ Twitter -ի արգելափակումը հանելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից է քննադատել երկրի սահմանադրական դատարանին՝ Twitter-ի արգելափակումը հանելու համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Էրդողանը հայտարարել է, որ դատարանի որոշումը արդարադատության օրինակ չի հանդիսանում, և նա չի հարգում այդ որոշումը:
Մարտին Թուրքիայի իշխանություններն արգելափակել էին մուտքը Twitter և YouTube: Սակայն անցյալ շաբաթ երկրի սահմանադրական դատարանը ճանաչել է արգելափակումը անօրինական:
Սոցիալական ցանցերի օգտատերերը բազմիցս մեղադրել են Էրդողանին կոռուպցիայի մեջ: Մասնավորապես՝ YouTube-ում հրապարակվել էր վարչապետի և նրա որդու զրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում էին, թե ինչպես ազատվեն խոշոր չափի գումարներից: