Oasis խմբի մեներգիչը ամուսնալուծվում է
Oasis խմբի նախկին մեներգիչ Լայամ Գալլահերը և Նիկոլ էփփլթոնը ամուսնալուծվում են, այս մասին գրում է Rambler.ru կայքը՝ հղում անելով բրիտանական Mirror-ին: Երաժիշտների զույգը կբաժանվի 6 տարի տևած ամուսնությունից հետո այսօր՝ դատարանի կայացրած որոշումից հետո:
Հաղորդվում է , որ Գալլահերը արդեն տեղափոխվել է իր նոր ընկերուհու ՝ Beady Eye խմբի մենեջերի տուն: Դա 31-ամյա Դեբբի Գվիզերն է: Էփփլթոնը և Գալլահերը ունեն մեկ ընդհանուր որդի՝ 12-ամյա Ջինը:
Լայամ Գալլահերը 90-ականների ամենահայտնի բրիտանական խմբի՝ Oasis-ի մեներգիչն էր: Չնայած խմբի մեծ հաջողությանը ՝ Լայամը և նրա ավագ եղբայր Նոել Գալլահերը այդպես էլ չկարողացան հարթել անհամաձայնությունները և 2010 թվականին խումբը ցրվեց: