Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում ականի պայթյունից զոհվել է 3 և վիրավորվել 4 ադրբեջանցի զինծառայող
Ֆիզուլու ուղղության առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը մահացել են ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ արձանագրված ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ՝ Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովն ու Ազեր Իսքանդերզադեն։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ։
Հայտնի է դարձել, որ մահացած կապիտանը զորակոչվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, մյուս զոհը՝ Աբդուլաևը՝ Բաքվից, իսկ Քերիմովը՝ Գանձակի Քյափազ շրջանից։