Ադրբեջանում զինվորը գնդակահարել է զորամասի հրամանատարին
Ռազմական «N» զորամասում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գյարաքմյազլի Սեյմուր Ռուսթամ օղլուն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով, կրակ է բացել ծառայակից Ինթիհամ Իլհամ օղլու Իսմայիլովի և տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Իսմայիլովը ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ Ռուսթամը ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում այս լուրը հաստատել են:
Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և անց է կացվում հետաքննություն: