Հայրիկյանի վարքն ամբողջությամբ տեղավորվում է խուլիգանության բնորոշման մեջ
Գիտե՞ք ինչն է նյարդայնացնում, շնորհիվ Հայրիկյանի, չգիտեմ, ասեմ ջանքերի, արկածախնդրության, միամտության, անլրջության, հիմարության, ցինիզմի, հաշվենկատություն... մի խոսքով, Հայրիկյանն այն աստիճան անլրջացրեց իր ահափորձն ու դրան հետևած զարգացումները, որ հիմա արդեն անհնար է արդեն ինչ որ լուրջ վերլուծություն էլ անել այդ կապակցությամբ։
Ասեմ ավելին, Հայրիկյանի վարքը ամբողջությամբ տեղավորվում է խուլիգանության բնորոշման մեջ, որովհետև նա իր դիմել-չդիմելներով արդեն լուրջ տհաճություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մեջ, դիտավորյալ խախտում է մարդկանց հոգեկան անդորրն ու հավասարակշռությունը։ Սա արդեն Հերոստրատի սինդրոմ էլ չէ, սա կամ մոլագարի վարք է, ով սադիստական հաճույք է ստանում մարդկանց զայրացնելով ու ապակողմնարոշելով, կամ էլ պարզապես անմեղսունակ ցիննիկ է, որին պետք է մեկուսացնել հանրությունից։ Վահան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից: