Ջեքի Չանն այսօր դարձավ 60 տարեկան
Ջեքի Չանը ծնվել է ապրիլի 7-ին՝ 1954 թվականին, Հոնկոնգում: Նա հանդիսանում է հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ։ Բրիտանական կայսության շքանշանակիր է:
Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է՝ ընդօրինակելով Բրյուս Լիին։ Ընդ որում՝ նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք։ Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք, որպես կանոն, անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո։
Ըստ Ջեքի Չանի խոսքերի` վերջին տարիներին ինքը հոգնել է հիմար հերոսների կերպարներ մարմնավորելուց և դրա փոխարեն սկսել է մարմնավորել զգացմունքային կերպարների։
1982 թ.-ին Ջեքի Չանն ամուսնացել է թայվանցի դերասանուհի Լին Ֆենգ-Ջիաոյի հետ։ Այդ նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ երգիչ և դերասան Ջեյսի Չանը։ 1999 թ.-ին Էլեյն Նգ Յի-Լեին ունեցավ դուստր՝ Էթան, ով Ջեքի Չանին հայրիկ անվանեց։ Ջեքի Չանն այդ փաստը չժխտեց, բայց նաև պաշտոնապես չհաստատեց։ Ջեքի Չանը բուդդիստ է:
Չանը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականին, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և Մանչեսթեր Սիթի թիմերին: