Գազի պայթյունը Օմսկում կարող էր խլել մեկ մարդու կյանք
Օմսկի տարածաշրջանում գազի պայթյունի հետևանքով փլուզվել է մեկ բնակելի շենք, հաղորդում է Ռիա Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տարծաշրջանային մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Կոսենկովին:
«Պատահարի առաջացման տարբեր վարկածներ կան, առաջինը ենթադրաբար եղել է այն, որ բնակարաններից մեկում հարբած անձը բացել է գազի փականը: Մյուս վարկածը՝ վարձկաններից մեկը ինքնասպանության փորձ է արել: Երրորդ վարկածի համաձայն՝ անձը բնակարանում մոռաեցել է անջատել վառարանը»,- ասել է նա:
Գազի պայթյունի հետևանքով Օմսկում ապրիլի 6-ին զոհվել է մարդ: