94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Միկի Ռունին
94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Միկի Ռունին, ով իր կյանքի ընթացքում արժանացել է 2 Օսկարի: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Մահվան պատճառների մասին չի հաղորդվում:
Միկին մեծ ճանաչում ձեռք բերեց դեռևս մինչ Երկրորդ աշխարհամարտը: Պատերազմից հետո նա շարունակել է կարիերան: Նրա ամենահայտնի աշխատանքների շարքում են «Ազգային թավիշ» (National Velvet) ֆիլմը, որում նա խաղացել է Էլիզաբեթ Թեյլորի հետ, «Նախաճաշ Տիֆանիի մոտ» (Breakfast at Tiffany's), «Այս խելահեղ, խելահեղ, խելահեղ աշխարհը» (It's a Mad, Mad, Mad, Mad World), «Գիշերը թանգարանում» (Night at the Museum) կինոնկարները: