Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս կգրվի հիվանդանոցից
Հանրաճանաչ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կարող է դուրս գրվել Մեխիկոյի հիվանդանոցից, ուր նա տեղափոխվել էր առողջության վատթարացման պատճառով, արդեն առաջիկա երեքշաբթի: Այս մասին գրում է РИА Новости լրատվական կայքը` հղում անելով գրողի որդու ` Գոնսալոյի հայտարարությանը:
«Ենթադրվում է, որ նա դուրս կգա հիվանդանոցից երեքշաբթի: նրա վիւճակը բարելավվում է, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն»,- ասել է նրա որդին հենց հիվանադնոցի մոտ, որտեղ գտնվում է նրա հայրը:
Աշխարհահռչակ կոլումբիացի գրողը տեղափոխվել էր Մեքսիկայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը ապրիլի չորսին : Բժիշկների տվյալների համաձայն' Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբ ախտորոշմամբ, սակայն պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել դա: