Թուրքիան իրավունք չունի խառնվել Ադրբեջանի ներքին գործերին. Ֆեթհուլլահ Գյուլեն
Ադրբեջանական ԶԼՄ – ների հետ ունեցած ասուլիսի ժամանակ Բաքվում նուրիստական ուսումնական հաստատությունների ցանցի ղեկավար Էնվեր Օզերեն՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշված ցանցերի փակման կապակցությամբ նշեց, որ Թուրքիայում և ոչ մի ուժ չի կարող խառնվել Ադրբեջանի ներքին խնդիրներին, իսկ իր հերթին Ադրբեջանին էլ պետք չէ խառնվել այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Թուրքիայում:
Նրա խոսքերով՝ այդ դպրոցները, որոնք ներկայացված են աշխարհի գրեթե 160 երկրներում, ղեկավարում է անձամբ աղանդի առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենը: Նուրսիստների ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այն փաստը, որ ադրբեջանցի բարձրասատիճան պաշտոնյաներից շատերն այդ աղանդի անդամներ են, սակայն նշել է, որ նրանք ադրբեջանական հասարակության բազմաթիվ խավերի հետ կապեր են պաշտպանում: