We will always love you. Անցյալ տարի այս օրը կյանքից հեռացավ Ուիթնի Հյուսթոնը
ՄշակույթԱնցյալ տարվա փետրվարի 11-ն էր, երբ համաշխարհային երաժշտասեր հասարակությանը ցնցվեց փոփ ժանրի անփոխարինելի կատարողներից մեկի' Ուիթնի Հյուսթոնի մահվան գույժը: Երգչուհու մահվան իրական պատճառները բացահայտվեցին մահից շատ ավելի ուշ: Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջության վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևերլի Հիլզի հյուրանոցներից մեկում թմրադեղեր, մասնավորապես, կոկային օգտագործելու պատճառով: Երգչուհու մահը վրա հասավ, 49 տարին չբոլորած:
Հիշեցնենք, որ Հյուսթոնը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին, Նյու Ջերսիում: Ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում): Հյուսթոնը եղել է դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել: Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» ֆիլմն է' Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել: