Փոքրիկ մարդու համար, ով նոր է սկսել քայլել, հետաքրքիր է ցանկացած առարկան, պահարանը, տուփը
Փոքրիկ մարդու համար, ով նոր է սկսել քայլել, հետաքրքիր է ցանկացած առարկան, պահարանը, տուփը: Թեպետ երեխան ինքն էլ կարող է զբաղեցնել իրեն, սակայն ոչ մի դեպքում չի կարելի նրան միայնակ թողնել սենյակում:
Մի մոռացեք այն մասին, որ փոքրիկը ոչինչ չգիտի առարկաների ֆիզիկական հատկանիշների մասին, նա չի վախենում մահից, չի վախենում բարձրությունից, խեղդվելուց, թունավորումից…
Նա դեռ պատկերացում չունի իր խաղերի հետևանքների մասին: Որպեսզի ոչ երեխան վնասվի, ոչ էլ ձեր բնակարանը, փորձեք ուղղորդել նրա էներգիան' առաջարկելով բավականաչափ ինքնուրույն խաղեր:
Այդուհանդերձ, ամեն դեպքում պետք է վերահսկել երեխային' նրան երկար ժամանակ միայնակ չթողնելով:
Երեխային զբաղեցնելու երկու տարբերակ կա. երբ մայրը խաղում է փոքրիկի հետ և, երբ երեխան ինքնուրույն է խաղում' թույլ տալով, որ մայրը զբաղվի իրեն անհրաժեշտ գործերով: