Ծնողներն ամեն կերպ փորձում են իրենց երեխաների մոտ կանացի կամ տղամարդկային հատկանիշներ փնտրել
Ծնողներն ամեն կերպ փորձում են իրենց երեխաների մոտ կանացի կամ տղամարդկային հատկանիշներ փնտրել. «Մեքենան վերցրեց, միանգամից երևում է, որ իսկական տղա է մեծանում», «Տիկնիկին օրորում է, դեռ փոքրուց նրա մեջ խոսում է մայրական բնազդը»…
Արդյոք իմաստ ունի՞ շեշտը դնել երեխաների սեռական տարբերությունների վրա: Ծնողներն ու դաստիարակները կարծրատիպեր են ստեղծում ամենավաղ տարիքից. «Աղջիկները չպետք է խաղան հրացանով», «Դու տղա ես, ինչո՞ւ ես տիկնիկը ձեռքդ վերցրել»:
Սակայն այդ ճանապարհին հեշտ է ծայրահեղությունների մեջ ընկնելը: Մի հայր կնոջն արգելել էր որդու համար կենդանիների մասին պատմող մանկական գրքեր գնել' համարելով դրանք աղջկական զբաղմունք: Նա գտնում էր, որ տանը պետք է լինեն բացառապես խաղալիք մեքենաներ, զենքեր եւ հանրագիտարաններ: