Ադրբեջանում տաքսի-ծառայությունների վարորդներին արգելվել է քաղաքականության վերաբերյալ հարցեր քննարկելը
Քաղաքականության վերաբերյալ ցանկացած տիպի թեմաներից հարցեր քննարկելու արգելքի տակ են հայտնվել Ադրբեջանի տաքսի ծառայության վարորդները: Տաքսու վարորդներին արգելվել է ուղևորների հետ քննարկել քաղաքականություն: Haqqin.az ադրբեջանական լրատվական կայքի փոխանցմամբ, «Տաքսի ծառայություն 189»-ում աշխատող մոտ երեք հազար տաքսու վարորդներ իրենց ղեկավարներից sms-հաղորդագրություն են ստացել իրենց հեռախոսներին, որտեղ նրանց խստագույնս արգելվում է ուղևորների հետ քաղաքականությունից խոսել: Այս ամենի վերաբերյալ իր լրագրողական հետաքննությունն է ծավալել նույն լրատվական կայքը՝ զանգելով տաքսի-ծառայության գրասենյակ: Հատկանշական է այն փաստը, որ գրասենյակում նորության իսկությունը հաստատել են, սակայն հրաժարվել են այդ ամենի վերաբերյալ այլ որևէ պարզաբանումներ տալուց: