Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել հիվանդանոցից
Համաձայն վերջին տեղեկությունների` երգչուհի Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել հիվանդանոցից: Երգչուհին այժմ կարող է իր օրն անցկացնել իր հարազատների և ընկերների հետ:
Նա բնակվում է Լոս Անջելեսում` իր ընկերներից մեկի տանը: Հիվանդանոց Ժանան կգնա միայն համապատասխան ստուգումներ անցնելու համար: Նա կարող է արդեն իր օրն անցկացնել իր որդու` Պլատոնի հետ, ում մեկ ամիս առաջ տեղափոխել էին Լոս Անջելես:
Ապրիլի 7-ին Պլատոնը դառնում է 1 տարեկան և իր ծննդյան օրը նա կանցկացնի իր մայրիկի հետ: Չնայած Ժաննայի հարազատները չեն որոշել, թե ինչպես պետք է նշեն երեխայի 1 ամյակը, սակայն երեխան արդեն իր ամենամեծ նվերը ստացել է. այն, որ մայրիկն արդեն իր հետ է: Այս մասին հայտնում է wday.ru-ն:
Համաձայն վերջին նորությունների` Ժաննայի առողջական վիճակը բարելավվել է: Ժաննայի հետ է նաև իր քաղաքացիական ամուսինը` Դմիտրին: