Ադրբեջանում տաքսու վարորդներին արգելվել է ուղևորների հետ խոսել քաղաքական թեմաներով
Ադրբեջանում տաքսու վարորդներն այլևս իրավունք չունեն ուղևորների հետ քննարկել որևէ քաղաքական թեմա կամ քաղաքական գործչի գործունեություն: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Համաձայն ստացված տեղեկատվության` մոտ 3 հազար տաքսիստ, որոնք աշխատում են «189» կոչվող տաքսի ծառայությունում, իրենց հեռախոսներին հաղորդագրություն են ստացել, որում ասվում է, որ խստագույնս արգելվում է ուղևորների հետ շոշափել որևէ քաղաքական թեմա:
Սակայն, թե ինչու է նման որոշում կայացվել և նման արգելք դրվել` չի պատճառաբանվում: