Մահացել է ամերիկյան քանթրի երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը
Ամերիկյան քանթրի երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը՝ Արթուր Սմիթը, կյանքի 94-րդ տարում մահացել է: Այս մասին հաղորդում է BBC –ն: Սիմիթը լայն ճանաչում է ձեռք բերել 1948 թ.-ին:
Հաջողությունը կապված է եղել «Գիտառ բուգիի» կատարումով: Կատարումը տեղ էր գտել ԱՄՆ ամենասիրված հիթերի թեժ տասնյակում:
1970-ականներին Արթուր Սմիթը գրել է «Փրկություն» ֆիլմի երաժշտությունը, նա նաև ձայնագրման ստուդիա է հիմնել ու ռադիո և հեռուստահաղորդավարի հաջող կարիերա ունեցել: