Էրդողանին «վաճառքի» են հանել (լուսանկարներ, տեսանյութ)
ԹուրքիաԳազայի հատվածի բնակիչները այնքան շատ են սիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա տարած հաղթանակի պատվին օծանելիք են պատրաստել, որը կրում է նրա անունը: Այս մասին հայտնում է ANS PRESS-ը:
Փոխանցվում է, որ այդ օծանելիքը կրում է «Էրդողան» անունը և մեծ հետաքրքրություն է առաջացրել Գազայի հատվածի բնակիչների մոտ:
«Գազայի հատվածում կան մարդիկ, որոնք ուրախացել են, որ ընրություններում հաղթանակ է տարել Էրդողանի կուսակցությունը: Նրանք Էրդողան անձի մասին խոսում են համակրանքով: Գազայի բնակիչները նրան շատ են սիրում, քանի որ նա մեզ աջակցում է և մենք բոլորս հպարտ ենք նրանով»,- հայտարարել է Գազայի հատվածի գործարարներից մեկը: