Ըստ Empire Magazine պարբերականի՝ ընթերցողները քվեարկությամբ ընտրել են դարի լավագույն կինոհերոսին
Տեղի է ունեցել Empire Magazine պարբերականի ընթերցողների վարկածով լավագույն դերասաների պարգևատրման արարողությունը:
Ըստ ամսագրի ընթերցողների՝ դերասան Առնոլդ Շվարցնեգերը ճանաչվել է դարի լավագույն կինոհերոս:
Նույն մրցանակաբաշխության շրջանակներում մրցանականեր են ստացել նաև Թոմ Կրուզը, Ջեյմս Մակ Էվոյը, Էմմա Թոմփսոնը ու Հյու Ջեքմանը: Ընթերցողները արժանին են մատուցել նաև «Իքս մարդիկ» ֆիլմի աստղ Հյու Ջեքմանին, որը մրցանակ է ստացել Empire-ի «Կուռք» անվանակարգում: Բացի հիմնական մրցանակից՝ Թոմ Կրուզը նաև արժանացել է «կինոլեգենդ» մրցանակին:
Empire-ի հերոս անվանակարգում մրցանակը շնորհվել է Սայմոն Պեգին: Լավագույն դերասան է ճանաչվել Ջեյմս Մակ Էվոյնը, իսկ լավագույն դերասանուհի՝ Էմմա Թոմփսոնը, «Լավագույն նոր աստղ» անվանակարգում մրցանակի է արժանացել Մարգո Ռոբին: Անվանակարգերում հաղթողներին քվեարկությամբ որոշում են ընթերցողները: