Թեհրանում ԵՄ ներկայացուցչություն բացելու դեմ հանդես է եկել Իրանում ազդեցիկ կրոնական գործիչը
Թեհրանում ԵՄ ներկայացուցչություն բացելու դեմ հանդես է եկել Իրանում ազդեցիկ կրոնական գործիչ այաթոլլա Մովահեդդի Կերմանին: Նա հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ լրտեսական որջ ստեղծվի Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Ըստ Կերմանիի՝ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են գրասենյակ բացել Թեհրանում, պահանջել են, որ Արևմուտքի երկրների խորհրդարանական պատվիրակություններին Իրան ժամանելու հնարավորություն տան և թույլ տան նրանց, որեսզի հանդիպեն հեղափոխական ուժերի ներկայացուցիչների հետ:
BBC-ի հաղորդմամբ՝ Կերմանին նաև նշել է, որ իրենք պայքարել են իրենց անկախության համար և թույլ չեն տա, որ որևէ մեկը խառնվի իրենց երկրի ներքին գործերին: