Սումգայիթում դաժանությամբ սպանել են տղամարդու
Սումգայիթում դաժանությամբ սպանել են տղամարդու: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Սումգայիթի դատախաուզությանը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել 41-րդ թաղամասում գտնվող հանրակացարանում: Այնտեղ բնակվող Ռաուֆ Սեհֆուլա օղլու Օսմանովը՝ 1971թ. ծնված, հոսպիտալացվել էր դանակի բազմաթիվ հարվածներով, սակայն ստացած դանակի հարվածներից հիվանդանոցում մահացել էր:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ և աշխատանքներ են տարվում հանցագործներին գտնելու համար: