Սթիվի Ուանդերը կմասնակցի Մոնտրեի փառատոնին
Սոուլ կատարող Սթիվի Ուանդերը կդառնա շվեյցարական Մոնտրե քաղաքի փառատոնի հեդլայները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այդպիսով ` կատարվում է փառատոնի հիմնադիր հանգուցյալ Կլոդ Նոբսի երազանքը: Նոբսը, ով մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, դահուկներով սահելիս, արդեն հրավիրել էր Ուանդերին մասնակցելու փառատոնին, սակայն կազմակերպիչներին չհաջողվեց վճարել պահանջվող գումարը:
Մոնտրեն երկար տարիներ եղել է համաշխարհային մեծության աստղերի ` Queen, Deep Purple, Radiohead, սիրված վայրը:
Փառատոնը տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 1967 թվականից: