Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո կարծիք է արտահայտել Թուրքիայի վարչապետը
Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո կարծիք է արտահայտել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ այդ կուսակցության հաղթանակով ժողովրդի վստահության քվեի արտահայտումն էր: Նա այս մասին խոսել է Ադրբեջան կատարած պաշտոնական այցից առաջ:
Նա մեկնել էր Ադրբեջան աշխատանքային այցով: Նա իր խոսքում նշել է, որ ժողովուրդը կուսակցությանը ռեկորդային աջակցություն է ցուցաբերել: Hurriyet.com-ի փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ ոչ միայն իրենց կուսակցությունը, այլև 45.6 տոկոս ձայներ տված բնակչությունը, որը վստահություն է հայտնել այդ կուսակցությանը, հաղթել է բացառապես խաղաղությունը և արդարությունը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է 45.6 տոկոս ձայներով: