Թուրքիայի ԱԳՆ-ում արգելվել է բջջային հեռախոսների օգտագործումը
Թուրքիայի ԱՆԳ-ում մտադիր են արգելել բջջային հեռախոսների օգտագործումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Hurriyet Daily News-ին: Ավելի շուտ YouTube-ում հայտնվել էին պաշտոնյաների հեռախոսազրույցները, որի ժամանակ քննարկվել էին Սիրիայում տեղի ունեցող դեպքերը:
Այսպիսով՝ Թուրքիայի ԱԳՆ-ում պաշտոնյաներն այլևս չեն կարողանա օգտագործել բջջային հեռախոսներ: Անգամ հանդիպումների ու ժողովների ժամանակ վերջիներս չեն կարողանա գործածել դրանք:
Այս որոշումը նպատակ ունի ամրապնդել անվտանգությունը Թուրքիայի ԱԳՆ տարածքում: Այն համարվում է անվտանգային ոլորտում կատարվելիք քայլերից մեկը: