Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են բացառիկ բնույթ. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են բացառիկ բնույթ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Բաքվում պետք է քննարկվեն հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը:
Բացի այդ՝ նրանք քննարկելու են տարածաշրջանի երկու երկրներում իրականացվող խոշորագույն ծրագիրը, սակայն Էրդողանը չմանրամասնեց, թե ինչ ծրագրի մասին է խոսքը: