Գաբրիել Գարսիա Մարկեսը տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը տեղափոխվել է Մեքսիկայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Այս մասին գրում է Rambler.ru կայքը` հղում անելով Մեքսիկայի Առողջապահության նախարարությանը:
Բժիշկների տվյալների համաձայն` Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբ ախտորոշմամբ, սակայն պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել դա:
Ընդ որում` Milenio հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Մարկեսի մարմինը ջրազրկված է: Այժմ կատարվում են կլինիկական հետազոտություններ, ինչից հետո սպասվում է, որ կլինի պաշտոնական հայտարարություն մեծահամբավ գրողի առողջական վիճակի մասին: