Թուրքիայում հայկական եկեղեցին օգտագործում են՝ որպես ավտոկայանատեղի
Թուրքիայում հայկական եկեղեցին, որը տեղակայված է Խարբերդում, օգտագործում են, որպես ավտոկայանատեղի: Այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:
Փոխանցվում է, որ եկեղեցին օգտագործում են՝ որպես ավտոկայանատեղի և որպես հանրային զուգարան:
Թերթը գրում է, որ 19-րդ դարի այդ եկեղեցին, ինչպես մնացած այլ հայկական եկեղեցիները, երկար տարիներ օգտագործվում են այլ նպատակներով:
1915 թ. հետո եկեղեցին օգտագործվել է՝ որպես ֆրեզերային գործարան, սակայն հետագայում այն դադարեցրել էր աշխատանքը: