Ադրբեջանական բանակում օգտագործվում են հատուկ հակագաղտնալսվող հեռախոսներ
Ադրբեջանի Զինված ուժերում արդեն սկսել են օգտագործել հակագաղտնալսվող հեռախոսներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այդ հեռախոսները Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը սկսել է օգտագործել վերջերս:
Այդ հեռախոսները` CASSIDIAN արտադրության, հանդիսանում են աշխարհում ամենահայտնի պաշտպանական ընկերություննից մեկի՝ EADS կոռպորացիայի արտադրանքը:
Այդ հեռախոսներով հնարավոր կլինի օգտնվել միայն այն դեպքում, եթե հեռախոսազրույցի մասնակիցը նույնպես միացված լինի այդ նույն հեռախոսի մոդելին: