Էմմա Ուոթսոնը և Ռասսել Քրոուն «Նոյ» ֆիլմը ներկայացնում են Լոնդոնում
Դարրեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմի պրեմիերան ցուցադրվել է Լոնդոնում:Լոնդոնում ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ֆիլմի դերասաններ Ռասսել Քրոուն,Էմմա Ուոթսոնը և Ջենիֆեր Քոնելին:
Էմմայի համար պրեմիերան դարձել է հատուկ,քանի որ նա ունի բրիտանական ծագում,չնայած կյանքի առաջին տարիները անցկացրել է Փարիզում:
Ինչ վերաբերվում է հյուրերին,ուշադրության կենտրոնում Հյու Ջեքմանն է:Նա խաղացել է Արոնոֆսկիի «Երկրպագուն» ֆիլմում:Ուշադրության կենտրոնում է եղել նաև Պատտի Սմիթը: