Ծնվել է Ռեգինա Սպեկտորի և Ջեք Դիշելի առաջնեկը
Ամերիկյան երգչուհի Ռեգինա Սպեկտորը և նրա ընկեր երգիչ Ջեք Դիշելը դարձել են ծնողներ:
34-ամյա Սպեկտորը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բոլորին բարև:Ես ցանկանում էի,որ դուք իմանայիք, մենք Ջեքի հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում մեր փոքրիկ որդու հետ և ամեն ինչ հիանալի է:Մենք ցանկանում ենք,որ ձեր մոտ ևս ամեն ինչ կարգին լինի: Ինչպես դուք երևի կատեցիք,մենք չենք ուզում հանրության ուշադրության կենտրոնում լինել,այդ պատճառով կայքերում չենք հրապարակում մեր փոքրիկի լուսանկարները:
Նշենք,որ հունվարի 23-ին Ռեգինա Սպեկտորը առաջին անգամ իր հղիության մասին խոսել է ֆեյսբուքում:
«Ողջույն ընկերներ:Ես շատ էի ուրախացել երբ ստացա Գրեմմի:Իհարկե,ես կգնայի Լոս Անջելես գեղեցիկ զգեստով,եթե չիմանայի հղիությանս մասին:Մենք Ջեքի հետ շատ երջանիկ ենք ծնողներ դառնալու համար: