Բաս կիթառահար Ֆլին հուշագրեր կգրի
Աշխարհահռչակ Red Hot Chilly Peppers-ի բաս կիթառահար Ֆլին` Մայքլ Բերոուզը կգրի ինքնակենսագրական գիրք: Այս մասին գրել է Rambler.ru կայքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Գրքում կպատմվի երաժշտի կյանքի բոլոր փուլերի մասին, նրա նորմալ նյույորքյան դաստիարակության, թե ինչպես նա փոխադրվեց ապստամբների շարքը Լոս Անջելեսում, ինչպես հանդիպեց Էնթոնի Քիդդիսին և նրա հետ հիմնադրեց Red Hot Chilly Peppers-ը, ինչպես անցան երկար ու առասպելական տարիները խմբի հետ և, իհարկե, երաժշտի երկար ստեղծագործական ճանապարհի մասին:
Ինքը Ֆլին հայտարարել է, որ շատ ոգևորված է գրականության ասպարեզ մտնելու հնարավորությամբ:
Ստեղծագործության անվանումը և լույս տեսնելու ամսաթիվը դեռևս չի հաղորդվում: