Բրեդ Փիթը բանակցություններ է վարում նոր ֆիլմում նկարահանվելու համար
Բրեդ Փիթը բանակցութուններ է վարում Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին պատմող ռոմանտիկական թրիլլերում նկարահանվելու համար: Այս մասին գրում է Рамблер.ру կայքը` հղում անելով Variety ամսագրին:
Դեռ անանուն ֆիլմի սցենարը գրել է Սթիվեն Նայթը («Մեղքը արտահանման համար»): Պրոդյուսեր նշանակվել է Գրեմ Քինգը, ով մինչ այս աշխատել է Մարտին Սքորսեզեի «Ուխտադրուժները» ֆիլմում:
Սա Փիթի համար կարող է դառնալ երրորդ ֆիլմը, որը պատմում է Երկրորդ աշխարհամարտի մասին: Մինչ այս նա արդեն նկարահանվել է Քվենթին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում, իսկ արդեն այս տարվա վերջին տեղի կունենա «Ցասում»-ի պրեմիերան, որտեղ աստղը խաղում է ամերիկյան զորաջոկատի սերժանտի դեր: