Իտալիայում հայտնաբերվել են Գոգենի և Բոնների նկարները
Իտալական իշխանությունները հայտարարել են, որ նրանց հաջողվել է վերադարձնել երկու արժեքավոր նկարներ, որոնք առևանգվել էին 1970-ական թվականներին Լոնդոնում:
Պոստիմպրեսիոնիստների կտավները, որոնք պատկանում են Պոլ Գոգենի և Պյեր Բոնների վրձնին, գնահատվում են մի քանի միլիոն դոլար:
Նկարները կցուցադրվեն մամուլի ասուլիսի ժամանակ Հռոմի ժամանակով օրվա երկրորդ կեսին:
Ինչպես սպասվում է, ասուլիսի ժամանակ ոստիկանության և Իտալիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչները կհայտնեն գործողության մանրամասները, որի արդյունքում կտավները հայտնաբերվել են: