Էրդողանն ապրիլի 4-ին կժամանի Ադրբեջան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 4-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրեբջանական ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ նրա այցը լինելու է գործնական:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Այսօր Անկարայում տեղի էին ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ 2 հազար ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել քվերակության արդյունքները: