Թաթարը և ուզբեկը ծեծի են ենթարկել ադրբեջանցու
Կազանի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ 15-ամյա ադրբեջանցուն ծեծի ենթարկելու գործով: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Փոխանցվում է, որ 15-ամյա ադրբեջանցուն ծեծի են ենթարկել իր համադասարանցիները: Նրանք ոտքերով հարվածել են նրան:
Դեպքից հետո դպրոցականին տեղեփոխել էին հիվանդանոց, որտեղ բժիկները նրա մոտ հայտնաբերել էին ուղեղի ցնցում, աչքի կոնտուզիա: Բժիշկները նաև հայտնել էին, որ տղան կարող էր կորցնել տեսողությունը: