ԵԱՀԿ-ն զորքերի շփման գծում հերթական մոնիտորինգն է անցկացրել
ԵԱՀԿ-ի գործող նախագահի մանդատի համաձայն՝ զորքերի շփման գծում անցկացվել է հերթական մոնիտորինգը: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Ադերբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ճակատային գծի ադրբեջանական կողմում մոնիտորինգն անցկացրել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը և դաշտային օգնական՝ Եվգենի Շարովը, իսկ մեր կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: