Ամենահարուստ և հմայիչ մարզիկները (լուսանկարներ)
Ներկայումս հայտնի մարզիկները գործում են ոչ միայն իրենց ոլորտում՝ ցույց տալով իրենց մարզական կարողությունները, այլև՝ հանդես են գալիս մի շարք բրենդների ցուցադրման և ամսագրերի շապիկներին իրենց կողմից ծավալված այլ գործունեություններով: Այդ կերպ նրանք ունենում են նաև մի շարք երկրպագուհիներ, որոնք տարբեր քայլերի են դիմում իրենց սիրելի աստղի հետ հանդիպելու համար: Այսպիսով, LuxLux.net–ն իրականցրեց աշխատանքներ, որոնց արդյունքում պարզ դարձավ, թե ովքեր են ամենասեքսուալ մարզիկները:
Սեսկ Ֆաբրեգաս
Կատալոնական «Բարսելոնա» -ն կարող է ապահով կերպով պարծենալ, քանի որ այն ունի ոչ միայն տարբեր հաղթանակներ և մրցանակներ, այլև թիմի գեղեցիկ ներկայացուցիչներ: Նրա հմայիչ աչքերին և գրավիչ ժպիտին չեն կարողանում դիմակայել հազարավոր երկրպագուհիներ: Հայտնի ֆուտբոլիստը, որի տրանսֆերը «Արսենալ» - ից իսպանական «Բարսելոնայի» թիմ տեղափոխվելիս կազմել է 40 մլն եվրո, բավականաչափ համեստ է և ամաչկոտ:
Մայքլ Փելպս
Ամերիկացի հայտնի լողորդը կարողացել է գրավել ոչ միայն Օլիմպիկի գագաթները, Օլիմպիական խաղերին դարձել է այն ներկայացուցիչը, որը կարողացել է 14 անգամ գրավել օլիմպիական մրցանակը և 24 անգամ աշխարհի չեմպիոն է դարձել, այլև՝ գրավել է իգական սեռի մի շարք ներկայացուցիչների սրտերը: Շնորհիվ իր գեղեցիկ մարմնի կառուցվածքի, նա զբաղեցնում է բարձրաստիճան առաջատարի դիրքը աշխարհի հմայիչ մարզիկների շարքում:
Քրիշտիանու Ռոնալդու
Հմայիչ մարզիկների մասին խոսելիս անհնար է անդրադարձ չկատարել Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին: Հմայիչ մարզիկի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մադրիդի «Ռեալ»-ի կազմ տեղափոխվելու տրանսֆերը կազմել է 93 մլն եվրո: Նա իր մի շարք ձեռքբերումներով վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը:
Մարատ Սաֆին
Աշխարհի նախկին ռակետ Մարատ Սաֆինը իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում թենիսի մի շարք երկրպագուհիների սրտերում: Նա գիշերային ակումբների գիտակ է և այնքան էլ չի սիրում շփում ունենալ լրագրողների հետ: Նրա կարողությունը կազմում է 15 մլրդ դոլար, որը նա արդար քրտինքով ձեռք է բերել թենիսի կորտում ունեցած իր խաղերից: