Թուրքիայում ընտրություններից հետո սկսել են անկարգություններ
Անկարայում ոստիկանները օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտից ցրեն ցուցարարներին: Այս մասին հայտնում է news.day.az-ը:
Փոխանցվում է, որ 2 հազար ցուցարարները հավաքվել էին շենքի մոտ, որպեսզի պահանջեին վերհաշվարկ, քանի որ նրանք կառավարությանը մեղադրում են ավագանու ընտրություններում արդյունքների կեղծման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: